Պուտին, Բարբի տիկնիկ, Չարլզ III․ ովքե՞ր են հավակնում Time ամսագրի «Տարվա մարդ» կոչմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բարբի տիկնիկը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և փոփ-դիվա Թեյլոր Սվիֆթը հավակնում են «Տարվա մարդ» կոչմանը՝ ըստ ամերիկյան Time ամսագրի:
Հաղթողի անունը հայտնի կդառնա առաջիկա չորեքշաբթի, սակայն մինչ այդ հրատարակությունը հրապարակել է ինը թեկնածուներից բաղկացած կարճ ցուցակը:
Պուտինի մասին նշվում է, որ 2023 թվականին «Վագներ» խմբավորման ապստամբության պատճառով նա վտանգի առաջ է կանգնել, բայց ի վերջո՝ նա միայն ամրապնդել է իր դիրքերը։ Time-ը նրան ճանաչել է տարվա մարդ 2007 թվականին և բազմիցս ընդգրկել է հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։
Հավակնորդների թվում ընդգրկված են նաև հոլիվուդյան նշանավոր սցենարիստներ և դերասաններ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, երգչուհի Թեյլոր Սվիֆթը՝ ռեկորդային եկամուտով և Սեմ Ալթմանը, ով կարճ ժամանակով հեռացել և արագ վերադարձել էր OpenAI-ի ղեկավարի պաշտոնին՝ արհեստական։
Հավակնորդների թվում են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հետապնդող ամերիկացի դատախազները, Բարբի տիկնիկը, որի մասին ֆիլմը ռեկորդային եկամուտ է ապահովել, Մեծ Բրիտանիայի կառավարող միապետ Չարլզ III-ը և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելը, ով պայքարում է աննախադեպ գնաճի դեմ:
2022 թվականին «Տարվա մարդ» կոչմանն արժանացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։