Գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն, բայց չեք համոզել ինձ․ Վիլեն Գաբրիելյանը՝ Սարգսյանին
Ասում ենք՝ օրենքը բացեր ունի և մարդիկ օգտվում են բացերից, եկեք այդ բացերը օրինականցնենք, ոչ թե շտկենք։ Այս մասին ԱԺ Պաշտպանության հանձնաժողովին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիլե Սարգսյանը՝ դիմելոն նախագծի հեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին։
«Ես կողմ եմ այդ մարդկանց հնարավորություն տալ վերադառնալ Հայաստան՝ որոշակի պայմաներով, ոչ համաներման միջոցով, որ գան, հարցը լուծեն ու թռնեն գնան։ Գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն, բայց լիարժեք չեք համոզել ինձ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է 27 տարին լրանալուց հետո բանակում չծառայած մինչև 37 տարեկան արական սեռի քաղաքացիները պետբյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից: