«Դիլիջան» ազգային պարկում երեկվանից բռնկված հրդեհը դեռ չի մարվել (տեսանյութ)
«Դիլիջան» աղգային պարկի Աղավնվանք տեղամասում դեկտեմբերի 3-ին բռնկված հրդեհն այս պահի դրությամբ համեմատաբար թուլացել է, սակայն, դեռ մարված չէ:
Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՆԳՆ ՓԾ Դիլիջան համայնքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, աղգային պարկի աշխատակիցներ, հարակից համայնքների ներկայացուցիչներ:
Հարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար Փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Անտառային տարածքներում արգելվում է.
կրակ վառել,
վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,
յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել,
ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում են խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: