«Մինչև իմ՝ դպրոցն ավարտելը իշխանությունները 5 անգամ ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում»․ Մարիա Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մինչև միջնակարգ դպրոցն ավարտելս իշխանությունները առնվազն 5 տարբեր ձևով ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում»,- «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Նա հիշեցրել է «Ընդհանուր պետություն» անվանումը կրող փաստաթուղթը. «Չի կարելի երկրի արտաքին քաղաքականությունը բլեֆի տրամաբանությամբ վարել»,- ասել է նա՝ հավելելով, որ չի կարելի բանակցել, քննարկել, փաստաթղթին սկզբունքային համաձայնություն տալ, իսկ երբ հարց լինի, պարզաբանեն, թե դա չի ստորագրվել.
«Ռոբերտ Քոչարյանի մտքերի ընդհանուր ընթացքն արտացոլված է այդ փաստաթղթում, ու երբ ասում ենք՝ 1998թ. է ճանաչվել, ճիշտ ենք ասում, երբ ասում ենք՝ 2001թ. է ճանաչվել, էլի ճիշտ ենք ասում՝ տարածքների փոխանակման տրամաբանության ներքո։ Երբ ասում ենք՝ 1999թ. ստամբուլյան անվտանգության խարտիայով է ճանաչվել, էլի ճիշտ ենք ասում։ Երբ ասում ենք՝ 2008թ. մադրիդյան սկզբունքներով այլևս հետդարձ հնարավոր չէր, էլի ճիշտ ենք ասում։ Երբ ասում ենք՝ 2010թ. վարչատարածքային բաժանման մասին օրենքով, էլի ճիշտ ենք ասում։ Հետևաբար, տարբեր տարեթվեր վկայակոչելը ընդամենը ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր ստեղծագործ մոտեցումներով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վարդան Օսկանյանը՝ ՀՅԴ աջակցությամբ, ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի կազմում»,- ասել է նա։