Արգելվել է ՀՀ ներմուծել խոշոր չափի վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ
Նոյեմբերի 24-ից 28-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․
- Բրազիլիայից թռչնամիս՝ 64000 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
- Բրազիլիայից խոշոր եղջերավոր կենդանու (ԽԵԿ) ենթամթերք՝ 22509,01 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
- Բրազիլիայից խոզի միս՝ 50976 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։
- Իրանից կերակրի աղ յոդացված՝ 1325 կգ, յոդի զանգվածամաս ցուցանիշով։