Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակի շուրջ Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը դեռ չի արձագանքել. փոխնախարար
Խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակի շուրջ Հայաստանի առաջարկներին Ադրբեջանը դեռ չի արձագանքել։
«Երբ պատասխան լինի, կնշենք», - այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա չցանկացավ որեւէ հարցի պատասխանել եւ հռանում էր: Նա անպատասխան թողեց նաեւ հարցը, թե «ձեր վերջին համարձակ հայտարարություններից հետո ձեզ հանձնարարել են՝ չխոսե՞լ»: