Երկրաշարժ՝ Թուրքիայում. ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Ստամբուլում
Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիաի արեւմուտքում, որի ցնցումները զգացվել են նաեւ Ստամբուլի եվրոպական մասում։ Այդ մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 10.43-ին։
Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ՝ 5 կմ խորության վրա։
Թուրք սեյսմոլոգն ավելի վաղ զգուշացրել էր երկրի արեւլքում 7,4 բալ ուժգնությամբ երկրաշարժի հավանականության մասին։