Յակուտիայում սառնամանիքներ են. ջերմաստիճանը -50 է
Յակուտիայի մի քանի շրջաններում սառնամանիքներ են. ջերմաստիճանը -50 է։ Փողոցներում տեսանելիությունը 500 մ-ից պակաս է։
Տեղի օդանավակայանում վատ տեսանելիության պատճառով հետաձգվել է մոտ տասը չվերթ։ Միջքաղաքային ավտոբուսները ևս չեն աշխատում։