Թշնամին ամրացանում է իր դիրքերը Ջերմուկում, չեմ կարծում, որ այդ դիրքերից զորքերը դուրս կբերի. Տիրան Խաչատրյան
Ես այդպես էլ բանակի 5-րդ շարասյան տեղը չիմացա, չգիտեմ, թե ովքեր են նրանք, եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ովքեր են՝ ինչի՞ չի ասում, թե ովքեր են այդ 5-րդ շարասյան պարագլուխները։
Այս մասին ԱԺ-ի մոտ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Փաշինյանը այն հայտարարությանը, թե բանակում ազատվել է 5-րդ շարասյունից։
«Ես կարծում եմ, որ դա անիմաստ PR է և հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ ունի»։
Անդրադառնաով Արցախի հայաթափմանը և Արցախն հանձնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների տարբեր տարեթվերի հրապարակամանը՝ Տիրան Խաչատրյանն ասաց, որ գործող իշխանությունների նպատակը եղել է Արցախն հանձնելը։ «Որպեսզի արդարացում ունենան՝ պետք է տարբեր պատճառաբանություններ գտնեն։ Ինքն ասում է, որ բանակցությունները սկսում է զրոյական կետից, եթե Արցախն հանձնել էին, ապա ինչո՞ւ էին շարունակում, թող չշարունակեին, թող հակառակ քայլերն անեին»։
Անդրադառնալով սահմանին թշնամու հնարավոր առաջխաղացումներին՝ նա նշեց, որ նոր առաջխաղացումներ, մասնավորապես, Ջերմուկում չկան։ «Թշնամին ամրացանում է իր դիրքերը Ջերմուկում, հետագայում ես չեմ բարցառում, որ քանի որ դրանք ունեն մարտավարական նշանակություն, ապա նրանք այդ դիրքերից զորքերը դուրս կբերեն»։