Մետրոյի նոր վագոնները ե՞րբ են գիծ մտնելու, հստակ ժամկետներով պատրաստեք զեկույցը. Ավինյան
Անցած շաբաթ Երեւանի մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումների քանակը կազմել է 551 924 ուղեւոր, դուրս է բերվել 2836 գնացք, ծրագրավորված ուղեւորափոխադրումների քանակը կազմել է 502 932 ուղեոր, կատարողականը 109, 7 տոկոս: Այս մասին նշվեց այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Մենք ունենք պլանավորած նոր վագոններ, չէ՞, որոնք պետք է կրկին գիծ մտնեն: Ինձ ժամկետներ կարո՞ղ եք նշել»:
Զեկուցվեց, որ պահեստամասերի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են:
«Հաջորդ երկուշաբթի, խնդրում եմ՝ հստակ ժամկետներով պատրաստեք զեկույցը»,-ասաց Ավինյանը: