Եթե լավն է շինարարը, կարողանում է շուտ անել, բայց անընդհատ շինարարի բարի կամքի հույսին մնալ չարժե. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, անդրադարձ եղավ Նոր Արաբկիր առողջության կենտրոն ընկերության վերանորոգման աշխատանքներին: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեցին, որ 70 տոկոս է կատարողականը:
«Ենթադրում եմ` այս տարի չենք հասցնելու»,- ասաց քաղաքապետը:
Արձագանքին, թե, ըստ շինարարի, հասցնելու են, Ավինյանը պատասխանեց. «Շինարարին ժամկետը բավական երկար է տրված, դրանց մասով էլ պետք է հասկանալ` ինչու է այդպես ստացվում, որ մեր նախագծերը երկար ժամկետներով են, ստանդարտ պետք է վերանայենք, տարիներով չենք ուզում շինարարություն անել, հիմա` եթե լավն է շինարարը, կարողանում է շուտ անել, բայց անընդհատ շինարարի բարի կամքի հույսին մնալ չարժե»: