Կաթվածահար երթևեկություն՝ Եվրոպայում․ ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել
Արևմտյան Եվրոպայի բնակիչները փորձում են հաղթահարել հանգստյան օրերին տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար արած ձյան առատ տեղումների հետևանքները․ հայտնում է BBC-ն:
Բրիտանիայում օդի ջերմաստիճանը -12 աստիճանից ցածր է։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Գերմանիայի տարածքի մեծ մասում ձյուն է տեղացել և ջերմաստիճանը այստեղ ևս մինուս է։ Սա բնակիչների համար անակնկալ է, քանի որ վերջին երկու տասնամյակում նման ցուրտ ձմեռ չի եղել։
Շաբաթ օրը Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում արգելափակվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ ուրբաթ լույս շաբաթ գիշերը այստեղ ավելի քան 40 սանտիմետր ձյուն է տեղացել։ Ըստ տեղական ԶԼՄ-ների, նման բան այստեղ չի եղել անցյալ դարի 30-ական թվականներից ի վեր։
Մյունխենի օդանավակայանը հայտարարել է աշխատանքը դադարեցնելու մասին. Ուշացել կամ չեղարկվել է մոտ 760 չվերթ։