Մոսկվայի օդանավակայանները առատ ձյան պատճառով չեղարկել կամ հետաձգել են գրեթե 60 չվերթ
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 54 չվերթ, ևս հինգը չեղարկվել է, ըստ «Յանդեքս. Չվացուցակներ» ծառայության տվյալների։
Մոսկվայի ժամանակով ժամը 7:10-ի (ՀՀ ժամանակով՝ 8:10) տվյալներով՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, չորսը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 16 չվերթ, մեկ չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում՝ 24 չվերթ։
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ կիրակի օրը Մոսկվայում սպասվում են առատ ձյուն, բուք և մինչև մինուս վեց աստիճան ցուրտ:
Բնակարանային և կոմունալ ծառայությունների և հասարակական բարեկարգման գծով փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը հայտնել է, որ ավելի քան 135 հազար մարդ և ավելի քան 18 հազար միավոր տարբեր մասնագիտացված սարքավորումներ աշխատում են Մոսկվան ձյունից մաքրելու համար։