Փաստաբանը կմիջնորդի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար
Փաստաբանը կմիջնորդի Վանաձորի նախկին քաղաքապետ, կալանքի մեջ գտվող Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար։
Այս մասին տեղեկանում ենք Մամիկոն Ասլանյանի «Ֆեյսբուքյ»-ի էջից։
«Դեկտեմբերի 5֊ին, ժամը՝ 16.30-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա շուրջ երկու տարի կալանքի տակ գտվող Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբանը կմիջնորդի խափանման միջոցի փոփոխության համար», -նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, այնուհետ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել:
Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ է 2021 թվականի դեկտեմբերի 15-ից:
Հիշեցնենք նաև, որ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը հաղթանակ էր տարել 2021-ի դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում:
Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։