Վաղարշակ Քեյանն՝ աշխարհի չեմպիոն
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երևանում այս օրերին անցկացվող բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունում 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը դարձավ աշխարհի չեմպիոն:
Շնորհավորում եմ բոլորիս: Եզրափակիչներում ունենք ևս ութ մարզիկ:
Հ.Գ. Առաջնությունն ամբողջությամբ կազմակերպվել է Կառավարության և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ու ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ջանքերով»։