Մոսկվայի կենտրոնի շենքերից մեկում հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել
Մոսկվայի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ տուժել։ Դեկտեմբերի 3-ի ցերեկը հրդեհ է բռնկվել Բիբլիոտեչնայա փողոցի շենքի 10-րդ հարկում գտնվող բնակարանում։
Ինչպես հայտնի է դարձել «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին, մահացել են բնակարանում գտնվող երեխաները՝ 8-ամյա աղջիկը և 4-ամյա տղան։ Սկզբում փրկարարներին հաջողվել է երեխաներին տարհանել տնից, սակայն շմոլ գազից թունավորումը մահացու է դարձել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց։