Ֆրանսիան պատրաստվում է Հայաստանին հարձակողական զենք՝ CAESAR համակարգեր մատակարարել
Ֆրանսիայի Սենատը երկրի իշխանություններին խորհուրդ է տվել դիտարկել Հայաստանին հարձակողական զենք մատակարարելու հարցը` նշում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Խոսքը CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերի մասին է՝ ասվում է Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ծառայությունների հանձնաժողովի կողմից պատրաստված 2024 թվականի պաշտպանական ծախսերի օրինագծում։
Նրանք խորհուրդ են տվել հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարման հարցը՝ հաշվի առնելով դրանց արդյունավետությունը, ինչպես նաև 2024 թվականին Nexter արտադրող ընկերության նոր արտադրական հզորությունները։