«Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի հայտադիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է. ինչպես դիմել
Հաշվի առնելով «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (MWC Barcelona) միջազգային ցուցահանդեսի մասնակցությամբ ընկերությունների մեծ հետաքրքրվածությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկարաձգում է ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման ժամկետը մինչ ս․թ․ դեկտեմբերի 6-ը։
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Մասնակցության հայտը լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/2023/11/10/application-mwc2024/: