Հայաստանի ու Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիաները Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելու պայմանագիր են ստորագրել
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան և Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան` ստորագրված պայմանագրով սկիզբ են տվել 2027 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական աշխատանքներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան, ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Միշել Բոտան և գլխավոր տնօրեն Լիզա Ուորթմանն ստորագրել են 2027 թվականին Երևանում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն անցկացնելու պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ դրանով իսկ մեկնարկ տալով տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլին:
Ընթացիկ տարվա մեկնարկին հայտնի էր դարձել, որ 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում: