Լիոնել Մեսսին և Անտոնելան հնարավոր է՝ բաժանվեն
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին և նրա կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, ճգնաժամ են ապրում իրենց հարաբերություններում, հայտնում է բրազիլական Terra հրատարակությունը՝ հղում անելով իսպանական աղբյուրներին։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը սիրավեպ է ունեցել արգենտինացի լրագրող Սոֆյա Մարտինեսի հետ, ինչի պատճառով էլ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է։
Այս տեղեկատվությանն արձագանքել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասի կինը՝ Դանիելլա Սեման, ով մտերիմ է Մեսսիի ընտանիքի հետ։ Սեմանն ու Ռոկուցոն բազմիցս համատեղ լուսանկարներ են հրապարակել սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Մեսսին ու Անտոնելան հարաբերությունների մեջ են 2008 թվականից, իսկ զույգն ամուսնացել է 2017 թվականին։