Օսթին. Ուկրաինայում պատերազմի ելքը կորոշի գալիք տասնամյակների գլոբալ անվտանգությունը
Ուկրաինայում պատերազմի ելքը կորոշի գալիք տասնամյակների գլոբալ անվտանգությունը, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
«Այս պայքարի ելքը կորոշի գալիք տասնամյակների գլոբալ անվտանգությունը: Եվ մենք ձեռքներս ծալած նստելու հնարավորություն չունենք։ Նախագահ Բայդենը հստակ նպատակ է առաջադրել. Միացյալ Նահանգները ձգտում է ազատ և ինքնիշխան Ուկրաինային, որն այսօր կարող է պաշտպանել իրեն և ապագայում զսպել Ռուսաստանի հետագա ագրեսիան: Ուստի, մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ օգնելու Ուկրաինային ստեղծել ապագա ուժերը, որոնք կարող են կանխել ռուսաստանյան ահագնացող չարամտությունը առաջիկա տարիներին», - ասել է Պենտագոնի ղեկավարը:
Ըստ Օսթինի, «Եթե Միացյալ Նահանգները և գործընկերները չկարողանան դիմակայել ռուսաստանյան ագրեսիային, Ռուսաստանը միայն համարձակություն ձեռք կբերի անել ավելին»: