Մոսկվայի երեք օդանավակայաններում չվերթներ են հետաձգվել և չեղարկվել
Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ձյան տեղումների պատճառով առնվազն 15 չվերթ է հետաձգվել և ևս 4-ը չեղարկվել են: Տեղեկութունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Յանդեքս չվացուցակ» ծառայությանը։
Մոսկվայի ժամանակով ժամը 11.50-ի տվյալներով՝ «Վնուկովոյում» հետաձգվել է վեց չվերթ, երկուսը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է երեք չվերթ, երկուսը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» վեց չվերթ հետաձգվել է:
«Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ կիրակի Մոսկվայում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք և մինչև մինուս 6 ջերմաստիճան: