Սոֆիայում ստորագրվել է Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պայմանագիրը
Ստորագրվել է 2027 թվականին Երևանում կայանալիք սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության պայմանագիրը:
Այս մասին հայտնում են ֆեդերացիայից:
Պայմանագիրը ստորագրել են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող 30-րդ համագումարի ընթացքում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը, մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Միշել Բոտան և գլխավոր տնօրեն Լիզա Ուորթմանը:
Այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ դրանով իսկ տալով Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլի պաշտոնական մեկնարկը։