Բրազիլիայի նախագահը կայցելի Բեռլին
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կիրակի օրը կժամանի Բեռլին՝ ութ տարվա ընթացքում առաջին բրազիլա-գերմանական կառավարական խորհրդակցություններին մասնակցելու համար, քանի որ Լատինական Ամերիկայի և Եվրոպայի խոշորագույն տնտեսությունները ձգտում են վերականգնել կապերը, հայտնում է Reuters-ը, տեղեկացնում է news.am-ը։
Սպասվում է, որ կիրակի նա ընթրիք կունենա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի օրը։
Շոլցը դարձավ առաջին օտարերկրյա ղեկավարը, որն այցելեց Բրազիլիա՝ Լուլայի երդմնակալությունից մի քանի շաբաթ անց:
2021 թվականի վերջին պաշտոնը ստանձնելուց ի վեր, Գերմանիայի կանցլերը ձգտում է բարելավել կապերը գլոբալ Հարավի հետ: Գերմանիան նաև դիտարկում է Բրազիլիան որպես իր առևտուրը բազմազանեցնելու առանցքային գործընկեր, որպեսզի նվազեցնի իր կախվածությունը Չինաստանից և լրացնի որակյալ աշխատուժի պակասը:
Երկու երկրներն էլ ձգտում են հնարավորինս արագ առևտրային համաձայնագիր կնքել Եվրամիության և Մերկոսուրի՝ Հարավային Ամերիկայի հիմնական առևտրային բլոկի միջև, որը ներկայումս նախագահում է Բրազիլիան: