Չինաստանը հետ կվերցնի 12 տարի առաջ Բրիտանիային տված երկու պանդաներին
Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Չինաստանը հետ կվերցնի 2011 թվականին Մեծ Բրիտանիայից բրիտանական կողմին փոխանցված երկու հսկա պանդաներին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Վան Վենբինի խոսքով, դա համապատասխանում է երկու երկրների միջեւ կնքված համագործակցության համաձայնագրին։
«Հսկայական պանդա Յանգ Գուանգը և Թյան Տյանը կվերադառնան Չինաստան պայմանագրի ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերին: Չինաստանը պատրաստ է շարունակել ամրապնդել համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, վտանգված տեսակների և կենսաբազմազանության պահպանման ոլորտում»- կիսվել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Չինաստանը պատրաստ է ողջունել կենդանիներին և անհամբեր սպասում է նրանց։
Չինաստանը պանդաներ է նվիրաբերում աշխարհի կենդանաբանական այգիներին՝ Պեկինի դիվանագիտական ռազմավարության շրջանակներում: Գործում են մի շարք պայմաններ՝ պանդաները, ինչպես իրենց ձագերը, մնում են Չինաստանի սեփականությունը։