ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ կաշխատի Գազայում հումանիտար դադարին վերադառնալու ուղղությամբ
Վաշինգտոնը կաշխատի Կահիրեի և Դոհայի հետ ՝ Գազայի հատվածում հումանիտար դադարին վերադառնալու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ավստրալացի և բրիտանացի գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝AUKUS գործընկերությանը (Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի եռակողմ ռազմական գործընկերություն) նվիրված բանակցությունների արդյունքներով:
«Մենք կշարունակենք աշխատել Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի հետ՝ վերադառնալու մարդասիրական դադարին», - Պենտագոնի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: