Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում
Մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների ամենամյա խորհրդակցությունները լավ հնարավորություն են՝ երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկելու նաև տարածաշրջանային կարևոր իրադարձությունները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին՝ հայտնելով, որ Մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների ամենամյա խորհրդակցությունը տեղի կունենա Մոսկվայում:
IRNA գործակալությունը մեջբերել է դեսպանի խոսքերը, որում նշվում է, որ խորհրդակցությունն անցկացվում է Մերձկասպյան տարածաշրջանի հինգ երկրների (ՌԴ, Իրան, Ադրբեջան, Թուրքմենստան,Ղազախստան) արտգործնախարարների տարեկան ծրագրի շրջանակներում: