Իսպանական հյուրանոցի մաքրուհին կողոպտել է զբոսաշրջիկներին և բռնվել
Իսպանական Բենիդորմ առողջարանային քաղաքում հյուրանոցի հավաքարարը գողացել է զբոսաշրջիկների իրերը և բռնվել։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասինհայտնում է Daily Mail-ը։
Սեպտեմբերին Ալասթերը և Սյու Քոները հանգստանում էին Magic Natura Resort-ում իրենց 15-ամյա որդու՝ Ջեքի հետ, և ծխախոտի ու օծանելիքի տուփերի անհետանալուց հետո նրանք որոշեցին իրենց սենյակում տեղադրել թաքնված տեսախցիկներ:
Մի օր զույգը որոշել է լուսանկարել իրենց իրերը մինչ մեկնելը, իսկ որդին թաքցրել է իր նոութբուքը պահարանի մեջ՝ միացնելով տեսագրման։ Այնուհետև նրանք ուսումնասիրել են ստացված նյութը և տեսել, որ հավաքարարուհին փորփրում է նրանց իրերը և թաքցնում դրանք իր շապիկի տակ: Ամուսինների խոսքով՝ նրանք կորցրել են 750 եվրոյի իրեր, այդ թվում՝ 385 եվրո կանխիկ, օծանելիք և օդանավակայանում գնված ծխախոտ։
«Ես չէի կարողանում հավատալ, թե ինչ էի տեսնում: Դա զզվելի էր»,- ասել է Ալասթերը:
Ալասթերը հավելել է, որ իրենք կապ են հաստատել տուրիստական ընկերության հետ, որտեղ իրենց խոստացել են փոխհատուցում վնասների համար։