Թերապևտը նշել է ըմպելիքներ, որոնք օգնում են ավելի արագ հաղթահարել մրսածությունը
Մասուրից պատրաստված թուրմն արագացնում է վերականգնումը սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում՝ շնորհիվ վիտամին C-ի բարձր պարունակության, ասում է թերապևտ Յանա Գոնչարովան: Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը նշել է այլ ըմպելիքներ, որոնք օգնում են ավելի արագ պայքարել մրսածության դեմ։
Հիվանդության ժամանակ մարդն ավելի շատ հեղուկ է կորցնում շնչառական ուղիներում լորձի արտադրության ավելացման, քրտնարտադրության և ջերմաստիճանի բարձրացման պատճառով, բացատրել է թերապևտը: Այդ իսկ պատճառով կարևոր է հեղուկ խմելու ռեժիմի պահպանումը, անհրաժեշտ է օրական մեկուկես-երկու լիտր հեղուկ խմել:
Գոնչարովան նաև զգուշացրել է, որ մրսածության դեպքում սառը կամ տաք ըմպելիքներն ավելի են գրգռում բերանի խոռոչի արդեն բորբոքված լորձաթաղանթը։
Հետեւաբար, պետք է խմել միայն գոլ ըմպելիքներ։ Բժշկի խոսքով՝ մրսածության ժամանակ ամենաօգտակար ըմպելիքները վիտամին C-ի առավելագույն պարունակությամբ ըմպելիքներն են։
Վարդի թերթիկներից, սև հաղարջից պատրաստված թուրմը ևս կօգնի օրգանիզմին վիրուսների դեմ պայքարում:
Սպիտակուցները հակամարմինների ստեղծման և իմունային բջիջների ակտիվացման համար «շինանյութ» են, ուստի դրանք նույնպես կօգնեն հաղթահարել հիվանդությունը և ապաքինվել, փոխանցում է Shantnews-ը։