ԱԳՆ-ում տեղի է ունեցել «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերդինանդ Թահթաճեանի փաստաթղթերը Վատիկանի արխիվում» գրքի շնորհանդեսը
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Մխիթարեան Միաբան Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանեանի կողմից կազմված «Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչ Ֆերդինանդ Թահթաճեանի փաստաթղթերը Վատիկանի արխիվում» գրքի շնորհանդեսը։
Գիրքն իրենից ներկայացնում է փաստաթղթերի ժողովածու, որը լույս է տեսել Վատիկանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ։
Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով ընդգծել է գրքի կարևորությունը ընթերցողների լայն շրջանակի համար։
Հ. Վահան Ծ. Վրդ. Օհանեանն էլ իր հերթին ներկայացրել է գրքի ստեղծման մանրամասները և շնորհակալություն հայտնել շնորհադեսի կազմակերպման և ժողովածուի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։