Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Սոնա Մնացականյանին Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:
«ՀՀ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով իրականացվող դատական քննությունը գտնվում է ավարտական փուլում, ուստի լուսաբանելու ցանկություն ունեցող լրագրողներին տեղեկացնում եմ, որ հերթական դատական նիստը տեղի է ունենալու 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում», - գրել է նա։
Հիշեցնենք՝ 2022 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18։05-ի սահմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան առաջին մեքենան Լեո-Պարոնյան խաչմերուկին մահացու վրաերթի էր ենթարկել 28-ամյա հղի կնոջը։ Սոնա Մնացականյանը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։