Ռուսաստանի Զինված ուժերի հաստիքային թվաքանակը հասել է 1 320 000 զինծառայողի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվաքանակը սահմանելու մասին՝ հայտնել են Կրեմլից։
Փաստաթղթի համաձայն՝ այն ավելանում է գրեթե 170 հազար ծառայողով՝ հասնելով 2 209 130-ի, որոնցից՝ 1 320 000-ը զինծառայող։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պարզաբանմամբ՝ զինծառայողների թվաքանակի ավելացումն իրականացվում է փուլ առ փուլ՝ այն քաղաքացիների հաշվին, որոնք ցանկություն են հայտնում անցնել պայմանագրային զինվորական ծառայության:
Նշվում է, որ պարտադիր զինծառայության զորակոչի էական ավելացում չի նախատեսվում։ Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ Ռուսաստանում զորահավաք ևս չի նախատեսվում: