Ինչու՞ է հնացած թեյը վտանգավոր
Ի՞նչ է տեղի ունենում, երբ թեյը երկար ժամանակ մնում է բաժակի կամ թեյնիկի մեջ: Այդ մասին Sputnik-ին պատմել է գյուղատնտեսության մասնագետ Վլադիմիր Վիկուլովը:
Ամեն մի մթերք ունի պիտանելիության իր ժամկետը: Որոշները կարելի է պահել մի քանի տարի, մյուսները փչանում են մի քանի օրից: Թեյի դեպքում ամեն ինչ կախված է տեսքից: Սովորական տերևներով թեյերը ժամանակի հետ կորցնում են օգտակար հատկանիշները:
«Տան պայմաններում թեյը պահելիս կարևոր է ապահովել հերմետիկությունը: Տարան պետք է լինի կերամիկական կամ ապակյա, վատագույն դեպքում՝ մետաղական: Եթե հնարավոր է թեյը պահել վակուումային տարայի մեջ, ապա պահպանման ժամկետն ավելի երկար կլինի: Ստվարաթղթե տուփի մեջ այն պահել կարելի է ընդամենը մի քանի շաբաթ: Պիտանելիության ժամկետն անցնելուց հետո վիտամինները ոչնչանում, եթերայուղերը և բույրը գոլորշիանում են: Թեյը դառնում է անորակ: Ստացվում է, որ մեկ տարվա պահեստավորումից հետո մնում է թեյը՝ որպես ըմպելիք, բայց՝ առանց օգտակարության», փոխանցում է Mediahub-ը։