Գերմանիայում ահաբեկչության սպառնալիքի կասկածով տղամարդ է ձերբակալվել
Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային հողում Իրաքից 20-ամյա երիտասարդ է ձերբակալվել Սուրբ Ծննդյան տոների ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է Ներքին Սաքսոնիայի ՆԳՆ-ն, հաղորդում է DW-ն։
«Նա հայտարարեց, որ ցանկանում էր հարձակումներ իրականացնել Սուրբ Ծննդյան ժամանակահատվածում», - Բերենսի խոսքն է մեջբերել dpa-ն:
Ըստ Բերենսի, նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ կապված՝ ոստիկանությունը գործում է շատ հստակ և հուսալի Սուրբ Ծննդյան տոնավաճառների ժամանակ։ Ներքին Սաքսոնիայի ՆԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Գերմանիայում կան իսլամիստներ, որոնք շարունակում են սպառնալ հարձակումներով։ «Հենց վերջերս Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում և Բրանդենբուրգում ձերբակալվել են երկու երիտասարդներ, որոնք համակրում են «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպությանը և պատրաստվում էին հարձակում գործել Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա», - ասել է Բերենսը: