Լեոն Հարթը երկրորդն է դասակարգման աղյուսակում. WBA
Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան (WBA) ներկայացրել է վարկանիշը մինչև 101,6 կգ քաշային կարգում։ Ցուցակը գլխավորում է ռուս Եվգենի Տիշչենկոն։
1. Եվգենի Տիշչենկո (Ռուսաստան);
2. Լեոն Հարթ (Գերմանիա);
3. Ալեքսեյ Եգորով (Ռուսաստան);
Նշենք, որ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիան՝ WBA-ն, հետևելով WBC-ին, ներկայացրել է նոր քաշային կարգ՝ մինչև 101,6 կգ։
Դեկտեմբերի 9-ին Դուբայում աշխարհի առաջին տիտղոսի համար գերմանահայ բռնցքամարտիկ Լեոն Հարթը կմենամարտի ռուսաստանցի Եվգենի Տիշչենկոյի հետ:
Աղբյուր՝ ArmSport.am