«Հեզբոլլահն» ու Իսրայելը նույնպես վերսկսել են փոխադարձ հրթիռակոծումները
Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից հետո լիբանանյան «Հեզբոլլահ» զինված խմբավորումը նույնպես սկսել է գնդակոծել սահմանին իսրայելական բանակի դիրքերը, հայտնում է BBC-ն։
Իսրայելական բանակն իր հերթին հայտարարել է, որ պատասխան կրակ է բացել և խոցել Լիբանանից արձակված օդային թիրախը:
«Հեզբոլլահը» հայտնել է, որ երկու մարդ է զոհվել Լիբանանի սահմանամերձ Հուլա քաղաքում:
Reuters-ի տվյալներով, մայր ու որդի են սպանվել։
Մինչև կարճատև զինադադարի սկիզբը, լիբանանա-իսրայելական սահմանին հաճախակի փոխհրաձգություններ էին տեղի ունենում։ Ըստ «Հեզբոլլահի», զոհվել է մոտ 100 մարդ, հիմնականում լիբանանյան կողմից։
«Իսլամական Ջիհադի» զինված թևի ներկայացուցիչներն իրենց Telegram ալիքում հայտնել են, որ 107 հրթիռ են արձակել Իսրայելի Կիսուֆիմ կիբուցի ուղղությամբ, հայտնում է news.am-ը։