Մոտենում է «ռուսական երազանքի» վերջը. Աջարիայում պատգամավորները ծեծկռտուք են սարքել
Աջարիայի Գերագույն խորհրդում հարցեր են պարզել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և իշխանության կուսակցության պատգամավորները։ Միջադեպը վերածվել է ծեծկռտուքի, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Ընդդիմադիրները պահանջում էին վերանայել ինքնավարության ներկայացված բյուջեի նախագիծը, «Վրացական երազանք»-ը կարծում է, որ այն իդեալական է և չի ցանկանում որևէ բան փոխել։
Արդյունքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հեռացան, իսկ նախագիծն ընդունվեց առանց նրանց։
«Իմ համերաշխությունը ընկերներիս և թիմակից եղբայրներիս։ Մոտենում է «ռուսական երազանքի» վերջը, հիստերիան աճում է»,- բախումից հետո Facebook-ում գրել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին։