Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Դեկտեմբերի 1-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Մոնտենեգրոյի նորանշանակ ԱԳ նախարար Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ-ից։
Նախարարները երկուստեք վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով եւ հիմնվելով առկա բարեկամական տրամադրությունների վրա՝ հնարավոր կլինի առավել հարստացնել երկու երկրների միջեւ երկկողմ օրակարգը։ Այդ նպատակով մատնանշվել են կոնկրետ ոլորտներ, որտեղ առկա է համագործակցության շոշափելի ներուժ. դրանք են հատկապես բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության եւ զբոսաշրջության բնագավառները։
Նշելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀՀ կառավարության կողմից տրվող առաջնահերթությունը՝ նախարար Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել այս ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերել համադրել առաջարկությունները եւ դրանք քննարկել քաղաքական խորհրդակցությունների ձեւաչափով, որոնց արդյունքներով նաեւ հնարավոր կլինի Հայաստանի եւ Մոնտենեգրոյի միջեւ ձեւավորել համապատասխան իրավապայմանագրային բազա։
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր։