Տավուշի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, Տավուշի մարզի պարեկները Բագրատաշենի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են նույն գյուղի 32-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Վարորդը պարեկների պահանջով ավտոմեքենայի սրահից ներկայացրել է մոխրացած հետքերով կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ: Նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Տավուշի մարզի պարեկները Իջևանի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են իջևանցի 29-ամյա մի երիտասարդի վարած «ՎԱԶ-21086» մակնիշի ավտոմեքենան: Պարեկների պահանջով վարորդը մեքենայի սրահից ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ և թղթե փաթեթ: Հայտնել է, որ զանգվածը վայրաճ բույսերից պատրաստած թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Երիտասարդը ձերբակալվել ու ներկայացվել է ոստիկանության Իջևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 6 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և նույն զանգվածով 2 կաթուցիչ:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: