Գուտերեշը կարծում է, որ գլոբալ տաքացումը զսպելու համար պետք է լիովին հրաժարվել հանածո վառելիքից
Միայն վառելիքի հանածո տեսակների օգտագործումից լիովին հրաժարվելը մարդկությանը թույլ կտա հասնել գլոբալ տաքացման զսպման ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակի վրա, որն ամրագրված է Փարիզի կլիմայի համաձայնագրով:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ դիմելով Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի մասնակիցներին։
«Գիտությունը միանշանակ ասում է. 1,5 աստիճանի սահմանն իրական է, միայն եթե մենք, ի վերջո, դադարենք այրել ամբողջ հանածո վառելիքը՝ ոչ թե կրճատենք դրա օգտագործումը, ոչ թե նվազեցնենք, այլ աստիճանաբար հրաժարվենք», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ համաշխարհային հանրությունն ունի տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան խուսափել ամենասարսափելի կլիմայական քաոսից։