Տիգրան Խաչատրյանը բավարարվեց բրոնզե մեդալով. բռնցքամարտի պատանեկան ԱԱ
Երևանում ընթացող բռնցքամարտի պատանեկան Աշխարհի առաջնությունում 80+ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Խաչատրյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
1/2 եզրափակչում Տիգրանը պարտվեց հնդիկ բռնցքամարտիկին: Ավելի վաղ՝ 1/4 եզրափակչում նա բացահայտ առավելությամբ հաղթել էր խորվաթ Սայմ Սերինային: Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-0 հաշվով հաղթել ռումինացի Տեոխան Ալեխանդրո Բուտոյին: