Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մալաթիա նահանգում՝ երկրի արևելքում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է այդ երկրի Աղետների կառավարման վարչությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 03.18-ին Աքչադաղի շրջանում։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։