Ռուսաստանում ԼԳԲՏ-ի արգելքն ինչ է ենթադրում
Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Գերագույն դատարանը ԼԳԲՏ շարժումը ճանաչել է որպես ծայրահեղական և արգելեց նրա գործունեությունը երկրում:
Թե ինչ է ենթադրում նման որոշումը, բացատրել են մասնագետները: Ըստ այդմ, այն ամենը, ինչ խթանում է ԼԳԲՏ քարոզումը մարդկանց, արգելվում է: Այդ թվում`
Ծիածանագույն սիմվոլիկան առանց կապույտի,
Բոլոր տեսակի թեմատիկ նշաններ,
Կրծքանշաններ հագուստի վրա,
Շքերթներ, երթեր, հանրահավաքներ և թեմատիկ այլ հավաքներ եւ այդպես շարունակ:
Արգելքի խախտումը կհանգեցնի նվազագույնը 12 տարվա ազատազրկման։
Ռուսաստանում ԼԳԲՏ շարժումն արգելելու որոշումը ուժի մեջ է մտել դատարանի որոշման պահից: