ՄԱԿ-ը ահազանգել է AI-ի՝ հասարակությունն ու քաղաքականությունը փոխելու ունակության մասին
Հասարակությունը փոխելու և գլոբալ քաղաքականության վրա ազդելու թվային տեխնոլոգիաների և գեներատիվ արհեստական ինտելեկտի կարողությունը տագնապալի է, ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ Գեներատիվ արհեստական ինտելեկտի և մարդու իրավունքների գագաթնաժողովում։
«Ես ավելի ու ավելի եմ անհանգստանում հասարակությունը փոխելու և գլոբալ քաղաքականության վրա ազդելու՝ թվային տեխնոլոգիաների ուժից: Քանի որ 2024 թվականին աշխարհում նախատեսված են շուրջ 70 ընտրություններ չորս միլիարդ մարդկանց համար, թվային կեղծիքներն ու ապատեղեկատվական արշավները կարող են դեր խաղալ: Կարևոր է, որ մենք մնանք կայուն ապատեղեկատվության և մանիպուլյացիայի դեմ պայքարում»,- ասել է նա, հայտնում է shantnews.am-ը։