Ադրբեջանը մտադիր չէ հայերի հետ խաղաղություն հաստատել, Իրանի սահմանին շատ են թշնամական անօդաչուները. Անտոնոպուլոս
Իրանի հետ սահմանին շատ են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը։
Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է hույն լրագրող Փոլ Անտոնոպուլոսը:
Գրառման մեջ նաև ասված է.
«2020 թվականին Լեռնային Ղարաբաղ ներխուժելուց, Եռակողմ հռչակագրի ստորագրումից և Հայաստանի հետ խաղաղության ձգտելու մշտական պնդումներից հետո Ադրբեջանը գնել է.
«Air-to-surface» թեւավոր հրթիռներ և 150 անօդաչու թռչող սարքեր Թուրքիայից։
130 «Mini Harpy» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր Իսրայելից։
Ադրբեջանը ոչ նախկինում և ոչ էլ հիմա մտադիր չէ հայերի հետ խաղաղություն հաստատել և կարող է հույս դնել դաշնակիցներ Թուրքիայի և Իսրայելի վրա»: