«Մեծ սաղավարտի» մրցաշարերը դուրս կգան ATP-ից ու WTA-ից
Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի (Ավստրալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի բաց առաջնություններ, Ուիմբլդոնի մրցաշար) կազմակերպիչները չեն շարունակի համագործակցությունը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հետ եւ կստեղծեն «Պրեմիում տուր», որի մեջ կներառվի ևս 6 խոշոր մրցաշար, որոնք այժմ ATP-ի «Մասթերս» շարքում են, հաղորդում է The Athletic-ը։
Նախատեսվում է նախագիծը կյանքի կոչել 2-3 տարի հետո, հայտնում է shantnews.am-ը։