Իրանն ու Օմանը Հորմուզի նեղուցում զորավարժություններ են անցկացրել
Հնդկական օվկիանոսի հյուսիսում և Հորմուզի նեղուցում տեղի են ունեցել ռազմածովային որոնողափրկարարական զորավարժություններ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Օմանի Սուլթանության ռազմածովային ուժերի ռազմանավերի և ավիացիոն ստորաբաժանումների մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը՝ հղում անելով բանակի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը, անցկացվել է «Որոնողափրկարարական» 11-րդ ռազմածովային զորավարժությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել մարտունակությունը և իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները` կապված Իրանի Իսլամական Հանրապետության և Օմանի Սուլթանության համատեղ ռազմական հանձնաժողովներում ծովային անվտանգության սցենարների հետ։
Զորավարժությունները տեղի են ունեցել ուրբաթ օրը՝ հիմնվելով ռազմածովային բազայի օպերատիվ պլանների վրա՝ բանակի ռազմածովային նավատորմի գլխավորությամբ և ներգրավելով ռազմանավեր և օդային ստորաբաժանումներ բանակի ռազմածովային նավատորմի, բանակի ռազմաօդային ուժերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը, նավահանգիստների և ծովային վարչությունը, ծովային ոստիկանությունը և Օմանի նավատորմը Հնդկական օվկիանոսում և Հորմուզի նեղուցում, հայտնում է News.am: