Կինը գողացել է բեռնատար, որի մեջ 10 հազար բլիթ է եղել
Ավստրալիայում ոստիկանությունը փնտրում է կնոջը, ով գողացել է ֆուրգոն, որի ներսում 10 հազար բլիթ է եղել, գրում է Daily Mail-ը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ ուշ գիշերին մի կին բեռնատար է գողացել ու նրան ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները։ Չնայած դրան, ոստիկանությունը դեռևս չի կարողացել պարզել նրա ինքնությունը և գտնվելու վայրը։ Հաղորդվում է, որ կասկածյալը օգտվել է այն հանգամանքից, որ մեքենայի վարորդը գտնվել է խանութի ներսում և բանալիները թողել է մեքենայի մեջ։
Բլիթներ արտադրող ընկերությունը հայտնել է, որ գողացվել է մոտ 10 հազար միավոր արտադրանք։ Այժմ արտադրությունում հացթուխները ստիպված են աշխատել շուրջօրյա՝ հաճախորդների հանդեպ իրենց պարտավորությունները կատարելու համար։
Ոստիկանությունը չգիտի՝ արդյոք կինը տեղյակ է եղել ֆուրգոնի պարունակության մասին, հայտնում է News.am-ը։