Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է Լիբիայում թուրքական զորքերի մանդատը
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահի հրամանագրի նախագծին, որով 2024 թվականի հունվարի 2-ից Լիբիայում թուրք զինվորականների մանդատը երկարաձգվում է 24 ամսով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Առաջարկը Թուրքիայի նախագահը ներկայացրել է խորհրդարան՝ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարության ռազմական օգնության խնդրանքի հիման վրա»։