«Ֆորսաժ 9»-ի անձնակազմը տուգանվել է մեկ միլիոն դոլարով
«Ֆորսաժ 9»-ի պրոդյուսերները տուգանվել են միլիոն դոլարով՝ կասկադյորին վիրավորելու համար։ Ըստ Motor1 հրատարակության՝ նկարահանող խմբի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ է սահմանվել բրիտանական դատարանի կողմից, որը քննել է միջադեպը, որը տեղի է ունեցել նկարահանման հրապարակում 2019 թվականին։
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, վտանգավոր հնարքներից մեկը կատարելիս լրջորեն տուժել է Վին Դիզելի կասկադյորը, ով մի քանի ծանր վնասվածքներ է ստացել։
Ջո Ուոթս անունով կասկադյորը կանգնած էր գլխավոր հերոսի փոխարեն՝ պատշգամբում ընկնելու տեսարանի ժամանակ: Տղամարդուն ամրացրել են անվտանգության պարանով, որը երկրորդ դուբլի ժամանակ չի կարողացել դիմակայել բեռին: Արդյունքում՝ կասկադյորը ութ մետր բարձրությունից ընկել է բետոնի վրա։ Ջոն գանգի և ուղեղի վնասվածք է ստացել, ինչի պատճառով նկարահանումները դադարեցվել են։
Հետաքննությունը նկարահանման հրապարակում կասկադյորների անվտանգության համակարգերի խախտումներ է հայտնաբերել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկադյորի՝ հնարքը կատարելուց առաջ թիմից ոչ ոք չի ստուգել անվտանգության պարանը։ Բացի այդ, բետոնե սալիկից բացակայում էր խսիրը, որի վրա պետք է վայրէջք կատարեր կասկադյորը։
Չնայած միջադեպին՝ «Ֆորսաժ»-ի իններորդ սերիան ամբողջ աշխարհում հավաքեց ավելի քան 725 միլիոն դոլար, հայտնում է News.am-ը։